News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Որեւէ մեկը,  որեւէ քաղաքական ուժ, որեւէ գործիչ իր ճղճիմ, անձնական բոնուսները համար հավաքելու իրավունք չունի շահարկել առաջին գծում զոհված զինվորների արյունը եւ դա դարձնել քաղաքական շահարկման առարկա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Դա անբարոյական է զոհվածների եւ նրանց հարազատների հանդեպ։ Վեր ընկեք ձեր տեղը եւ ձեր խնդիրները փորձեք լուծել բացառապես քաղաքական բանավեճի բարոյական շրջանակում»,-ասաց նա:

Նրա խոսքով, ԱԺ-ում  փոխանակ ընտրական օրենսգիրքը քննարկվի, երեք օր է ինչ-որ քաղաքական ընդդիմադիր ուժեր  վիճարկում են, թե ով է իրական ընդդիմությունը։ «Մեկը՝ հերոսական առկախումներով, մյուսը՝  ընդդիմադիր մուրաբաների մասին ճառեր ասելով։ Քասթինգ է սկսվել՝ «Ժողովուրդ ջան, ես եմ իրական ընդդիմադիրը»։ Հանգիստ եղեք, ժողովուրդը բոլորի արժեքը շատ լավ գիտի։ Այնպես որ մի փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Անդրադառնալով ընտրական օրենսգրքին, ԲՀԿ նախագահը նշեց, որ համաձայն է Խոսրով Հարությունյանի հետ, որ շատ կարեւոր է լավ օրենսգիրք ունենալը: «Բայց այսօր նորից թերթեցի գործող ընտրական օրենսգիրքը, փորձեցի գտնել դրույթներ, որոնց թույլ է տալիս ընտրակաշառք բաժանել, քվեատուփ գողանալ, թույլ է տալիս ԵԱՀԿ դիտորդ ահաբեկել։ Արդյոք գործող օրենսգիրքը թո՞ւյլ է տալիս այդ ամենը։ Իհարկե ոչ։ Իսկ արդյոք այս ընտրական օրենսգիրքը, որը վստահաբար ընդունվելու է, լուծելու է բոլոր խնդիրները։ Իհարկե, ոչ։ Ես կրկին պնդում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա քաղաքական կամք, մեկ անգամ, հստակ, գրագետ ձեւակերպի իր օրակարգը եւ գնա առաջ՝ իր պարտությունների, թերությունների մեջ ուրիշներին մեղադրելու փոխարեն։ Եվ մեղադրելն էլ բավական չէ, անմիջապես Ֆեյսբուքյան խրամատներից մարտական գունդը հանի գրոհի բոլոր նրանց դեմ, ովքեր հանկարծ համաձայն չեն իրենց միակ եւ բարձրագույն ճշմարտությանը։ Ի դեպ, անանուն։ Կրկնում եմ՝ դադարեցրեք այս անբարո քարոզարշավը։ Ժողովուրդը բոլորի արժեքը գիտի»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ անընդունելի է ռեգիոնալ կուսակցությունների մոդելը։ «Ի՞նչ է, «ցեղախմբային կուսակցություններ» ենք ստեղծում։ Ստացվում է, «մեկանգամյա օգտագործման» կուսակցությունների համակարգով ենք շարժվելու։ Եկեք վերացնենք, մնա նախկին ընտրակարգը, քանի որ դա վնասելու է քաղաքական համակարգի կայացմանը։ Սա բացարձակ անընդունելի է։ Եվ կրկնում եմ՝ ռեգիոնալ կուսակցությունների մեխանիզմը հանեք, որովհետեւ դա բերելու է Գյումրիում եւ Վանաձորում ցեղախմբերի միջեւ արյունալի առճակատման։ Դա տարբերակ չէ»,- ընդգծեց ԲՀԿ ղեկավարը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ