Բանակի սպառազինության պակասի մասին խոսակցությունները «սթից» բաներ են: Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Չկա նման բան: Հիշեք, որ 1990-ականներին ադրբեջանցիները 10 հազար վագոն զենք ունեին, մենք՝ 500, բոլորդ էլ տեսաք՝ ինչ եղավ: Ոնց մեծ Ալիեւը տվեց, էդպես էլ որդին կտա: Մի մտածեք: Ռուսները, որ տանկ են տվել էսօր, տվել են, որ մերոնք սովորեն ու թուրքինը վերցնեն»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Հիշեցնենք, որ հասարակությունը քննադատում է իշխանություններին, որ սպառազինության պակաս ունենք, այդ պատճառով էլ կռվում ենք 80-ականների զենքով, ինչպես Բեռլինում հայտարարել է Սերժ Սարգսյանը: