News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավարտվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովի ցուցմունքների հրապարակումը դատարանում:

Ամբաստանյալը, որը մինչ այդ հրաժարվում էր ցուցմունք տալ դատարանում, իր մեղքն ընդունել է: Սակայն ճշգրտող հարցերին հակիրճ պատասխանել է՝ «չգիտեմ», «չեմ հիշում», «չեմ ուզում», «այո», ոչ», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Իր դատապաշտպանի այն հարցին՝ արդյոք նա ցուցմունքները ճնշման տակ է տվել, նա առաջվա պես բացասական պատասխան է տվել:

Ընդ որում նա հայտնել է, որ «Օդնոկլասնիկի» սոցցանցում գրառումներն ինքը չի արել: Հիշեցնենք, որ հենց սոցցանցի գրառման հետ է կապված հանցագործության «սատանայական հետքի» վարկածը:

Վալերի Պերմյակովը նորից հայտնել է, որ Ավետիսյաններին ինքն է սպանել, սակայն առաջվա պես հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք ինքը մենակ է եղել ու արդյոք իր վրա ճնշում է գործադրվել:

Դատապաշտպան Միհրան Պողոսյանի այն հարցին, թե ինչ կմտածեր ամբաստանյալը մեկի մասին, որը յոթ մարդու է սպանել, Վալերի Պերմյակովը պատասխանել է, որ նման մարդուն խելագար կհամարեր: «Բայց ես այդպիսին չեմ», հավելել է նա:

Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը հրաժարվել էր ցուցմունք տալ դատարանում, այդ իսկ պատճառով դատական մի քանի նիստերի ընթացքում հրապարակվել են հայ ու ռուս քննիչների հարցաքննությունները:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն ու սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Հետո նա դանակով հինգ հարված է հասցրել 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին: Յոթ օր անց երեխան մահացել էր հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ