News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում բրիտանացիների կարծիքը գրեթե հավասարապես է կիսվում: Այս մասին են վկայում Opinium-ի անցկացրած նոր հարցման արդյունքները:

Euronews-ի հաղորդմամբ, հանրաքվեի ընթացքում ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պատրաստ են սատարել հարցվածների 42%-ը, իսկ այդ հեռանկարին դեմ է 41%-ը: Սոցիոլոգները նշել են, որ ապրիլին կրճատվել է նրանց թիվը, ովքեր դեռեւս չեն կողմնորոշվել ընտրության հարցում. 18%-ից նրանց թիվը հասել է 14%-ի:

Հարցման ընթացքում պարզ են դարձել նաեւ Լոնդոնի եւ Բրյուսելի այժմյան հարաբերությունների պահպանման կողմնակիցների եւ հակառակորդների քաղաքական հայացքները: Իշխող Պահպանողական կուսակցությանը սատարողների մեծ մասը՝ 45%-ը, կողմ է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալուն, դեմ է արտահայտվել 43%-ը: Լեյբորիստների շրջանում գերակշռող մեծամասնությունը՝ 59%-ը, կողմ է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությանը, դեմ՝ 28%-ը:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության նպատակահարմարության շուրջ հանրաքվեն նախանշված է հունիսի 23-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ