News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական ֆիլհարմոնիան խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 1-ին, 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է պետֆիլհարմոնիայի փոխտնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբանների համահայկական միության նախագահ, ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ Ժակ Նիկոլի Հակոբյանը:

1971-1977թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ որպես կոմերիտիկական կազմակերպության առաջին քարտուղար:

1987 թ. ընդգրկվել է Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ:

2004թ. ընդունվել է աշխատանքի ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում` որպես բաժնի վարիչ, իսկ 2005թ. հունիսին նույն ինստիտուտում՝ որպես փոխտնօրեն:

2007թ. աշխատել է «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամ»-ում՝ որպես տնօրեն:

2010 թ. նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն:

Հանդիսանում է Հայաստանի երգիծաբանների միության խորհրդի նախագահ:

Արվեստի եւ գրականության սիրահար Ժակ Հակոբյանը երբեմն իր խոհերը հանձնել է թղթին` ոտանավորների եւ երգիծանքի տեսքով: Հրատարակել է 5 երգիծական գիրք` «Ծիծաղի պարտեզ», «Սրամտում է Հայկական ռադիոն», «Հումորի եւ երգիծանքի 19 ակնթարթ», «Էս շան տղեն գիժ ա» եւ «Ապրենք ժպտալով»:

2009թ. պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե» մեդալով:

2010թ. ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է «ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանը:

Բանաստեղծ, երգիծաբան, լրագրող Ալբերտ Փարսադանյանը Ժակ Հակոբյանի մասին մի առթիվ ասել էր. «Դեմքին մշտական ծիծաղ, աչքերին ժպիտ, մարդամոտ եւ մարդասեր` Ժակ Հակոբյան, իսկ հանրապետության եւ ողջ հայության «Գլխավոր Ոզնի» Արամայիս Սահակյանն ավելացրել էր. «Աշխույժ, արագաշարժ, արագամիտ, հնարամիտ, կամեցող եւ ջերմ»:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ժակ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը` 18.00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 4-ին, ժամը` 14.00-ին , Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Հասցե` Աբովյան 2):

Հուղարկավորությունը՝ Երեւանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

Տպել
Ամենաշատ