Հայաստանի տարածքում, մայիսի 3-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 3-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +8+10, իսկ վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,

Կոտայքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,

Գեղարքունիքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,

Լոռիում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +14+18,

Տավուշում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +17+20,

Արարատում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +19+23,

Արմավիրում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +19+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +19+23,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +20+24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+14,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +15+18։