News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին արտասահմանյան մամուլում անընդհատ լուրեր են տարածվում, թե Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս ամռանը կարող է լքել «Բորուսիան»: 

Ամենից շատ քննարկվում են անգլիական «Արսենալի», «Չելսիի» եւ իտալական «Յուվենթուսի» անունները: Վերջինիս հետ սերտ համագործակցության մեջ է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:

«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն օրերս նշել է, որ չի կարծում, թե ակումբը կկարողանա երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ, սակայն, ըստ նրա, հայ ֆուտբոլիստը եկող մրցաշրջանը դեռ կանցկացնի Դորտմունդում:

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում գերմանացի հայտնի լրագրող Ուլի Հեսեն ասաց, որ Դորտմունդում վերջերս նույնպես անընդհատ խոսում են Մխիթարյանի հեռանալու մասին, սակայն, ըստ նրա, դրանք ընդամենը խոսակցություններ են եւ Մխիթարյանը եկող մրցաշրջանում նույնպես կմնա Դորտմունդում, քանի որ նրան այնտեղ ամեն բան դուր  է գալիս:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2017 թվականը: Այս ամռանը թիմից կհեռանան Բորուսիայի ավագ Մատս Հումելսն ու հնարավոր է նաեւ Իլկայ Գյունդոգանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ