Renault ընկերությունը Պեկինի ավտոսրահում պաշտոնապես ներկայացրել է Koleos մոդելի նորացված տարբերակը:
Ըստ AutoCorner.ru-ի, մեքենան մշակվել է CMF հարթակի հիման վրա, որն օգտագործվել է Nissan X-Trail-ի ստեղծման ժամանակ: Նորույթի անվաբազան 2710 մմ է:
Քրոսովերը 130-175 ձիաուժ հզորությամբ 4 մխոցով բենզինե եւ դիզելային շարժիչներ ունի: