News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում մայիսի մեկին երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 2-ամյա Հասմիկի վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է առողջապահության նախարարությունից:

Երեխան, որ գտնվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

2-ամյա աղջնակը, որի ծնողներն ու կրտսեր քույրը մահացել են ավտովթարի ժամանակ, ստացել է գլխուղեղի ցնցում եւ ազդրի կոտրվածք տեղաշարժով:  

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ մայիսի 1-ին ժամը 22.42-ի սահմաններում Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի 15 LO 370 և «Kia Sonata» մակնիշի 198 LO 61 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով 6 մարդ մահացել է, մեկ մանկահասակ երեխա էլ տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում
Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Գերմանիայում տեղի են ունեցել քաղաքական գործիչների վրա հարձակումների նոր դեպքեր. Spiegel
Իրականացվել է արդեն չորրորդ հարձակումը...
17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի...
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Կայքի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել...
Ամենաշատ