Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այսօր՝ մայիսի 3-ին, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով  ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը: 

«Կարծում եմ իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասել է  Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնազրույցը տեւել է մոտ մեկ ժամ: