News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը բոլորովին նման չի ապրիլի սկզբի իրավիճակին, Ադրբեջանի զինուժի բավականին ավելի մեծ զորքերի շարժի մասին է խոսքը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քանակի զորքեր են մոտեցվել ԼՂՀ սահմանին եւ սա որքանով է նման պատերազմական վիճակին:

«Հետախուզությունը ամեն ինչ տեսնում, լսում է: Եթե դա չլիներ, համապատասխան հայտարարություններ չէին լինի: Քանակի մասին չեմ կարող ասել օբյեկտիվ պատճառներով»,-ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը, կուտակումների փոփոխությունները մշտական են, անցած օրերի ընթացքում հակառակորդը դա շարունակում է, շեշտակի փոփոխություններ չկան:

«Երեկ իրենք էլ Ադրբեջանի ՊՆ-ն չժխտող սուր հայտարարություն արեց, որ իրենց զորքերը կուտակումներ, խոանավումներ իրականացնում է»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Հարցին՝ ունե՞ք տեղեկատվություն հարձակման վերաբերյալ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս պահին դժվար է ասել՝ ինչ կլինի, երբ կլինի. դա հնարավոր չէ: Կարեւորն այն է, որ պաշտպանության բանակն իր բոլոր հետախուզական միջոցներով այս ամենը ֆիքսում է, ոչինչ աննկատ չէ, հակառակորդի գործողությունները մեզ համար տեսանելի են»:

ՊՆ խոսնակի խոսքով, ակտիվ մարտական գործողությունների փուլից հետո ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել ու անակնկալության գործոնը նվազեցվել է: «Պատերազմների պատմության մեջ ոչ մեկ չի կարող բացառել, որ դիմացի գործողությունները քեզ համար ինչ-որ առումով անակնկալության տարրեր չեն ունենա՝ նորությունների, խուսանավումների հաշվին: Դա գիտություն է: Ամբողջ դիմացինի գործողությունները տեղը, ժամը, բնույթն իմանալու համար հակառակորդիդ ամբողջ փաստաթղթերը պետք է ձեռքիդ տակ լինեն»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք չէ անընդհատ շեշտադրել, թե հետախուզությունը թերացել է: «Քառօրյա պատերազմի օրերին տեղի են ունեցել այնպիսի քայլեր, մարտական դրվագներ, որ հետախուզության շնորհիվ է եղել եւ կանխարգելիչ այնպիսի հարվածներ են հասցվել, որ մարտական գործողությունները կարող էին այլկերպ, այլ ընթացք ստանալ, այլ ծավալների ու ժամկետների մեջ, եթե չլինեին հետախուզության տվյալները»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ