News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանում երկու թուրք ուսանողի են ձերբակալել Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի հուշարձանի մոտ նացիստական ողջույնի ժեստի համար։ Ձերբակալված ուսանողները պատմաբաններ են եղել։

TVN24 հեռուստաալիքի տեղեկություններով՝ իրավախախտներին նկատել են անվտանգության ծառայության եւ թանգարանի աշխատակիցները։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ աղջկան եւ տղային նկատել են հուշարձանի դարպասների մոտ։ Նրանք հիտլերյան ժեստեր են ցույց տվել եւ բացականչել «հայլ Հիտլեր»։ Ոստիկանությունը ձերբակալել է նրանց։ Պարզվել է, որ 22-ամյա ուսանողները Թուրքիայից են եւ պատմություն են սովորում եվրոպական ԲՈՒՀ-երից մեկում։

Նման արարքի համար 2 տարվա ազատազրկում է սպառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ