ՌԴ իրավապահները ձերբակալել են Սիզրանի նախկին ոստիկանապետ Անդրեյ Գոշտի սպանության 4-րդ կասկածյալին։ Այս մասին հայտնել է ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչության պետ Սերգեյ Սոլոդովնիկովը, փոխանցում է Gazeta-ն։

Նրա խոսքով՝ կասկածյալին ձերբակալել են Տաջիկստանի եւ Աֆղանաստանի սահմանը։ Նրան կտեղափոխեն Սիզրան։

Հաղորդվում է, որ, ամենայն հավանականությամբ, հենց նա է մարդասպաններին տարել ոստիկանի տուն։