News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական մամուլում լայն  տարածում է գտել տեղեկատվությունն այն մասին, որ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեվլեթ Բահչելին հայկական ծագում ունի եւ նրա նախնիները եղել են կրոնափոխ եղած հայեր։ Սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց թուրքագետ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը: Հիշեցնենք, որ օրերս Բահչելին հայտարարել էր, որ պատրաստվում է իր կուսակիցների հետ Անիի մայր տաճարում զանգվածային նամազ կազմակերպել` ի պատասխան Աղթամարի Սուրբ Խաչում տեղի ունեցած պատարագի:

«Թուրքական հասարակությունում տիրող հակահայկական, հակաքրիստոնեական տրամադրություններն իրենց արտացոլանքն են գտնում նաեւ ներքաղաքական օրակարգում եւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագն ընդդիմությունը փորձում է օգտագործել իշխող կուսակցության դեմ»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:

 «Այն հանգամանքը, որ ընդդիմադիր «Ազգայնական շարժումը» փորձում է շահարկել այս հարցը, ցույց է տալիս, որ թուրքական հասարակության մեջ մեծ մասը ոչ հանդուրժողական տրամադրություն ունի քրիստոնյաների եւ հայերի նկատմամբ։ Անիի Մայր տաճարում նամազ անցկացնելու նրա պատասխան քայլը մեծ խանդավառություն է առաջացրել հասարակության մոտ եւ դրանով  Բահչելին փորձում  է ավելացնել իր կուսակցության վարկանիշը»,-ասաց Ռուբեն Մելքոնյանն ու հավելել. «Միգուցե նրա  մոտ ցանկություն է առաջացել նախնիների տաճարում աղոթելու։ Եւ նրան պետք է հարցնել, թե իր աղոթքում ի վերջո ո՞ւմ է դիմելու։ Կարող ենք մաղթել, որ աղոթքով հտակեցնի իր ինքնությունը եւ իր համար պարզի, թե ո՞վ է նա իրականում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ