News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ ԼՂՀ Ազգային ժողովը ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել Ռուբեն Մելիքյանին:

Ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը  NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ստացել է ԼՂՀ ՄԻՊ պաշտոնում աշխատելու առաջարկություն եւ արդեն խորհրդարանում հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ, պատրաստ է այդ պաշտոնում աշխատել:

«Վերջին շրջանում լեռնային Ղարաբաղի հետ ակտիվ աշխատել եմ, մայիսի 4-ին պատգամավորների հետ քննարկել ենք ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման եւ դրա հետեւանքով առաջացած մարդու իրավունքներին վերաբերող շատ հարցեր», - ասել էր Ռուբեն Մելիքյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

ԼՂՀ ԱԺ «Ազգային վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանությանն այս առնչությամբ նշել է. «Կարծում եմ, որ նրա պաշտոնավարումը աչքի կընկնի Արցախում իրավապաշտպան գործունեության ակտիվացմամբ: Հաջողություն եմ մաղթում նոր ՄԻՊ-ին, իսկ մեր հասարակությանը՝ նոր ազդակներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ