News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը չի բացառում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունը, հայտնել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: 

«Կա նախագիծ եւ այն պետք է հասցնել մինչեւ վերջ: Այդ կապակցությամբ, նախագծի ֆինանսավորման բոլոր անհրաժեշտ որոշումները կայացվել են»,- ասել է Շարիֆովը: Նախարարը, սակայն, չի նշել լրացուցիչ ֆինանսավորման հնարավոր ծավալները:

Ավելի վաղ վրացական հատվածում աշխատանքներ իրականացնելու համար Ադրբեջանը Վրաստանին 200 մլն վարկ էր հատկացրել 25 տարի ժամկետով, տարեկան 1 տոկոս դրույքով; Նախագծի շրջանակներում պետք է կառուցվի երկաթգծի նոր, 105 կմ-անոց հատված, որի 76 կմ-ն անցնում է  Թուրքիայի, 29 կմ-ը՝ Վրաստանի տարածքով: Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի խոսքով, շինարարությունը նախատեսվում է ավարտել 2012թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ