Բեռնանավի անձնակազմը փրկել է ավելի քան երկու ամիս բաց ծովում անցկացրած նավաստուն: Նրան հասցրել են ամերիկյան Հոնոլուլու քաղաք (Հավայիի նահանգ), հայտնում է Lenta-ն` վկայակոչելով NBC News հեռուստաալիքին:
29-ամյա տղամարդու խոսքով, այն նավակում, որով ինքն ու ընկերները նավարկության էին դուրս եկել, շարժիչի խնդիրներ էին առաջացել: Նավը Հավայան կղզիներից մոտ չորս հազար կմ դեպի հարավ-արեւելք ընկած մասում հայտնաբերել էր Nikkei Verde նավի անձնակազմը, որը նավարկում էր պանամական դրոշով:
Կոլումբիացին ստիպված է եղել ձկով եւ ծովային ճայերով սնվել ողջ մնալու համար: Միաժամանակ երեք ընկերը, որոնց հետո նա դուրս էր եկել ծով, չեն կարողացել փրկվել: Հեռուստաալիքը նշում է, որ տղամարդն իրեն լավ է զգում եւ շատ ուրախ է, որ փրկվել է: