News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում հակառակորդը զինտեխնիկա է կուտակել: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ հավելելով, որ իրավիճակը վերահսկելի է:

«Իրավիճակը վերահսկելի է: Եվ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը տիրապետում են ամբողջապես իրավիճակին: Մեր զորախմբերը, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել, եւ այդ առումով ուզում եմ վստահեցնել նաեւ հանրությանը, որ մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, եւ բոլոր այն նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ նաեւ ձեր նշած ուղղությամբ, ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետեւ իրապես մենք վերահսկում ենք կոնկրետ համապատասխան տարածքում»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Ինչ վերաբերում է օրեր առաջ ԱԺ-ում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ պատգամավորների հանդիպմանը, նա նշեց, որ հանդիպմանն անդրադարձ է եղել բազմաթիվ խնդիրների, սակայն հաշվի առնելով հանդիպման փակ լինելը, ինքը չի կարող մանրամասներ հրապարակել: «Ցավով պետք է արձանագրեմ, որ այդ դռնփակ հանդիպման առանձին նյութեր հրապարկվել են, եւ այդ առումով ինձ համար ուղղակի անհասկանալի է մեր որոշ գործընկերների պահվածքը, երբ հայտարարվում է, որ քննարկումը փակ է եւ առանձին գործընկերներ հրապարակել են որոշակի տեղեկություններ, որի իրավունքը, բնականաբար, չունեին»,-նշեց նա` հրաժարվելով անուններ նշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ