News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնական Toshiba ընկերության ղեկավար Մասաշի Մուրոմաչին (Masashi Muromachi) կլքի ընկերությունը նրա վերակազմավորման ծրագրի շրջանակում, ասված է Toshiba-ի հաղորդագրության մեջ:

«Որոշումը կայացվել է  այն հիման վրա, որ բիզնեսի վերակազմավորման մի շարք նախաձեռնություններ արդեն իրականացվում են եւ ընկերությունը պիտի առաջ շարժվի եւ կենտրոնանա կառավարման նոր խմբի հետ աճի վրա», — ասված է հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընկերության գործադիր փոխտնօրեն Սատոշի Տսունակավան այս տարվա հունիսից կփոխարինի Մուրոմաչիին տվյալ պաշտոնում: Ինքը` Մուրոմաչին կդառնա  Toshiba-ի գործադիր խորհրդատուն:

Ավելի վաղ Toshiba-ն սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն բանի հետ կապված, որ ընկերությունը հաշվետվություններում մեծացնում էր եկամտի տվյալները եւ վեց տարի շարունակ բանկային հաշիվներից փող էր դուրս գրում:  Սխալներ նկատելով` ընկերությունը մի քանի անգամ հետաձգել է 2014-15 ֆինանսական տարվա հաշվետվության ներկայացումը, որը վերջապես հրապարակվել է սեպտեմբերի  7-ին: Դրանում  37,8 մլրդ իենի (318 մլն դոլար) մաքուր վնաս էր արձանագրվել մեկ տարի առաջվա 60,2 մլրդ իեն (505,7 մլն դոլար) եկամտի փոխարեն:

Սկանդալն ի թիվս այլ բաների հանգեցրել է ընկերության երեք նախագահի փոփոխության: Արդյունքում Մուրոմաչին, որը տնօրենների խորհրդի նախագահն էր, նշանակվել էր ընկերության ղեկավարի պաշտոնում: Նա մի շարք քայլեր է ձեռք առել ընկերության վերակազմավորման համար: Այսպես, Toshiba-ն արդեն հազար աշխատատեղ է կրճատել եւ Sony Corp. ընկերությանն է վաճառել իր կիսահաղորդիչների ստորաբաժանման մի մասը, ամբողջ բժշկական բիզնեսը վաճառել է   Canon Inc. ընկերությանը եւ սպառողական բաժնի մեծ մասը` չինական Midea Group Co-ին:

Toshiba Corporation-ը Ճապոնիայում համակարգչային օպերատիվ հիշողության խոշորագույն արտադրողն է: Ընկերությունը հիմնադրվել է Տոկիոյում`  1875-ին, մասնագիտացած է գերճշգրիտ էլեկտրոնիկայի եւ էլեկտրատեխնիկայի` ինտեգրալ համակարգերի, արդյունաբերական համակարգիչների, բջջային հեռախոսների,   LCD-հեռուստացույցների, վերելակների արտադրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ