Քաջարան-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում քաղաքացի է ընկել գետը եւ մահացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
1954 թ. ծնված Ս. Հ.-ի՝ գետը ընկնելու մասին լուրը ԱԻՆ-ը ստացել է մայիսի 6-ին՝ ժամը 21.58-ին: Նախորդ գիշեր Քաջարան քաղաքի ուղղությամբ՝ Ողջի գետի երկայնքով, որոնողական աշխատանքներ են իրականացրել փրկարարները, աշխատանքները ժամը 01.15-ին մթության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դադարեցվել են եւ վերսկսվել մայիսի 7-ի առավոտյան:
Ժամը 07.35-ին Քաջարան-Կապան ավտոճանապարհի մոտ 2,5 կմ-ում՝ Ողջի գետում, փրկարարները նկատել են Ս. Հ.-ի դին, որը դուրս են բերել գետից: