News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արտաքին դրամական փոխանցումներից Հայաստանի տնտեսության չափազանց կախվածության բացասական կողմն արտահայտվեց Ռուսաստանից դրանց հոսքի հետեւողական կրճատումից հետո: Մասնավորապես, շարունակաբար կրճատվում է ընթացիկ գներում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը: Բացառություն չէ նաեւ ընթացիկ տարվա առաջին եռամսյակը: Հիշեցնենք, որ այդ գործընթացը սկսվել է անցյալ տարվանից: Պատկերը համեմատենք 2014 թվականի հունվար-մարտի հետ:

Եվ այսպես, երկու տարվա ընթացքում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ գներում կրճատվել են մեկ տասներորդ մասով: Այստեղ, իհարկե, դեր ունի նաեւ բնակչության արտագաղթը: Բայց այս հսկայական անկումը միայն այդ գործոնով բացատրելը սխալ կլիներ: Ավելի շատ ազդել է վերը նշված «ռուսական» դրամական փոխանցումների զգալի կրճատումը: Այսպես, ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ռուսաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են 70 մլն դոլարից քիչ պակաս: Դա 2.4 անգամ քիչ է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Բնականաբար, ոչ բոլոր փոխանցումներն են դոլարով, նաեւ ռուսական ռուբլով փոխանցումներ կան: Բայց նաեւ այս դեպքում ստացողները շահեկան վիճակում չեն, քանի որ երկու տարվա ընթացքում Հայաստանում ռուսական ռուբլին դրամի նկատմամբ թուլացել է 1.9 անգամ:

Չնայած Ռուսաստանում աշխատանքային միգրանտների մուտքի սահմանափակումներին, գնաճին ու աճող գործազրկությանը, մեր քաղաքացիները նախկինի պես աշխատում են օտար ափերում: Ներկայացված գրաֆիկում 2014-2016 թվականների հունվար-փետրվարին ռուսական դրամական փոխանցումների դինամիկան է: Բայց ոչ թե դոլարով, այլ ռուբլով: Դոլարի եւ ռուբլու փոխարժեքը ներկայացված է համապատասխան ժամանակահատվածում Ռուսաստանում արտարժույթի փոխարժեքի հիման վրա: Ինչպես տեսնում ենք, ռուբլով փոխանցումների գումարի անկումն այնքան զգալի չէ, որքան դոլարով:

Դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու թուլացման պատճառները հայտնի են: Միջազգային արժութային շուկայում ընդհանուր միտումներից բացի, ազդում է նաեւ նավթի համաշխարհային գների զգալի անկումը: Դոլարի նկատմամբ ռուբլու թուլացման ճանապարհով Ռուսաստանի իշխանությունները փորձում են փոխհատուցել պետբյուջեի կորուստները՝ կապված այդ էներգակրի արտահանումից եկամուտների նվազման հետ:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ