Հայաստանի տարածքում, մայիսի 8-ին առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետեւ կբարձրանա 3-4 աստիճանով:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +10+12, իսկ վաղը ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +13+18,
Կոտայքում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +13+18,
Գեղարքունիքում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +13+18,
Լոռիում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +16+20,
Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +13+18,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +20+22,
Արարատում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +21+23,
Արմավիրում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +21+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը` +13+18,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +21+23,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +21+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+19,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +19+23։





























