Chevrolet ընկերության բրազիլական գրասենյակը պաշտոնապես ներկայացրել է Trailblazer 2017 մոդելային շարքի քրոսօվերի թարմացված տարբերակը: Մեքենան ունի նոր ձեւի թափք, նաեւ սալոնի բարեփոխված ձեւավորում:
Մասնագետները վստահեցնում են, որ ամենագնացի քաշը՝ նրա նախորդի համեմատ նվազել է միանգամից 13 կգ-ով, հայտնում է Daily Motor–ը:
Ձևափոխված մոդիֆիկացիան վաճառվելու է բացառապես Բրազիլիայի ավտոշուկայում, սակայն բացառված չէ, որ նորույթը նաեւ այլ երկրներ կարտահանեն:
Ամենագնացը կունենա 2.8 լիտրանոց տուրբոդիզելային շարժիչ ՝ 200 ձիաուժ հզորությամբ, նաեւ 3.6 լիտրանոց բենզինի շարժիչ ՝ 279 ձիաուժ հզորությամբ: Նորույթը կունանա նաեւ ինֆորմացիոն-ժամանցային սարքավորում, որը կաշխատի Apple CarPlay –ի ու Andriod Auto-ի աջակցությամբ: