Երեւանում այսօր՝ մայիսի 7-ին, 7-ամյա տղա է վրաերթի ենթարկվել ու մահացել:

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ նշելով, որ 7-ամյա տղայի դին իրենց մոտ է տեղափոխվել Նորագավիթից:

Ըստ shamshyan.com-ի՝ դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 ՍF 813 համարանիշի ավտոմեքենա, իսկ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում հայտնաբերվել է «ԳԱԶել» մակնիշի 3010 Տ համարանիշի ավտոմեքենա: Ավտոմեքենաներից մեկը հարվածել է երեխային, նա  շպրտվել է հանդիպակաց գոտի, իսկ մյուս ավտոմեքենան կրկնակի վրաերթի է ենթարկել նրան: