News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կրկին խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Հայ-ադրբեջանական սահմանին նույնպես՝ հյուսիսարեւելյան հատվածում, ադրբեջանական կողմը հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Հայաստանում այս օրերին ակտիվորեն քննարկվում է մայիսյան եռատոնի օրերին Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը: Արդյոք Ադրբեջանը կգնա նման քայլի՝ հարցին  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ասել է՝ վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ադրբեջանական զինված զինված ուժերը ռազմական հռետորաբանությանը զուգահեռ անցել են «ամուր պաշտպանության»: Սակայն պաշտպանության բանակը պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման, ցանկացած ուղղությամբ եւ ցանկացած պահի:

Մշակութային անակնկալ շփման գծում: Արցախի արևելյան շրջանում  ինժեներական աշխատանքներ կատարելիս պաշտպանության բանակի զինվորներն  անտիկ շրջանի 2 դամբարանադաշտ են հայտնաբերել: Զինծառայողներին հաջողվել է պեղել ու անվնաս դուրս բերել 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ,  նաև ափսեի 4 բեկոր:  Գտածոները փոխանցել են Արցախի  էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությանը:

Չարենցավանում 58-ամյա տղամարդ է սպանվել: Սամվել Հարությունյանի մարմինը՝ բռնության հետքերով, գտել են շենքերից մեկի երրորդ հարկի աստիճանահարթակում: Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 6-ի երեկոյան նա այցելել է նույն շենքում բնակվող իր ծանոթին, որտեղ էլ ալկոհոլի ազդեցության տակ վիճել է տանտիրոջ մյուս հյուրի հետ: Վերջինը Սամվելին հարվածել է ձեռքերով ու ոտքերով, ապա դուրս է հանել բնակարանից եւ թողել աստիճանահարթակում։ Առավոտյան տնից դուրս գալիս տանտերն ու նրա հյուրը նկատել են, որ Սամվելը դեռ անշարժ պառկած է հարթակին, սակայն թողել են նրան ու հեռացել: Ավելի ուշ իրավապահները երկուսին էլ գտել են ու բերման ենթարկել:

Երեւանում 7-ամյա տղա է մահացել՝ կրկնակի վրաերթի ենթարկվելու հետեւանքով: Վլադիմիր Մարգարյանին հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած: Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում՝ երկաթգծի մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել են Volkswagen, իսկ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ ГАЗель մակնիշի մեքենաներ, երկուսի վրա էլ կան վրաերթի հետքեր: Իրավապահներն այժմ պարզում են, թե որ ավտոմեքենան է առաջինը հարվածել երեխային, ինչի պատճառով երեխան շպրտվել է հանդիպակաց գոտի, իսկ մյուս ավտոմեքենան կրկնակի վրաերթի է ենթարկել նրան:

Նախօերին Ողջի գետն ընկած 62-ամյա տղամարդու մարմինը գտել են այսօր առավոտյան: Ահազանգը ԱԻՆ-ը ստացել էր մայիսի 6-ի ուշ երեկոյան: Մի քանի ժամ ապարդյուն որոնումներից հետո փրկարարները մթության ու վատ եղանակի պատճառով դադարեցրել էին աշխատանքները ու վերսկսել դրանք այսօր առավոտյան:

Իսկ հինգ օր առաջ գետն ընկած Գառնիկ Պետրոսյանի մարմինը գտնել դեռ չի հաջողվում: Որոնողական աշխատանքներին խանգարում է չդադարող հորդառատ անձրեւը, ինչի պատճառով գետն անընդհատ վարարում է: Լոռու մարզի Շնող գյուղի 56-ամյա բնակիչն անհետացել է մոր հուղարկավորությունից: Սեփական զավակների մահվանից հետո մայրը նրա միակ հարազատն էր: Գառնիկին վերջին անգամ տեսել են ալկոհոլի ազդեցության տակ, ասել է, որ ոչ մեկին այլեւս պետք չէ, գնում է նետվի գետը:

Հիմնական բոլոր տարադրամների փոխարժեքները նվազել են: Դոլարն այսօր արժեցել  476, եվրոն՝  541, ռուբլին՝ 7,16, իսկ բրիտանական ֆունտը՝ 688 դրամ:

Երեւանում մայիսի 8-ի հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է մինչև +12, իսկ վաղը ցերեկը՝ մինչև +23 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ