News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
491.18
EUR
537.6
RUB
6.67
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 8-ին, հետմահու «Արցախի հերոսի» կոչում է շնորհել ապրիլյան պատերազմում զոհված, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին: Այս մասին Արցախից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ռոբերտ Աբաջյանի պարգեւն այսօր Ստեփանակերտում ստացավ նրա հայրը: Նշենք, որ առաջին անգամ է նման բարձր պարգեւի արժանանում կրտսեր սերժանտը:

Պարգեւատրման արարողությունից հետո Ռոբերտի հայրը լրագրողների հետ զրույցում խաղաղություն եւ անփորձանք ծառայություն մաղթեց բոլոր զինծառայողներին, իսկ որդու հերոսության մասին խոսել չցանկացավ:

Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս: Գնդի հրամանատարի տեղակալ Ալիկ Սարգսյանը պատմել է, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ են շպրտել հակառակորդի՝ իրենց բազմիցս գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն: Հակառակորդը նախ հրետակոծել էր նրանց պահպանության տակ գտնվող դիրքը, ապա գործի դրել տանկերն ու հետեւակը: Առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ են մղել, ապա շարքից հանել են հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանն իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը պատնեշի վրայով:

Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ նահանջել է մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, նրան մարտի մասին կարեւոր տեղեկություններ հաղորդել եւ շարունակել է կրակել մինչեւ իր մոտ եղած վերջին փամփուշտը: Իսկ երբ հակառակորդը մոտեցել է, դուրս է եկել, պարզել իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, ապա պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը. նա կստանա իր հատվածի տեսաձայնագրությունը
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը քիչ առաջ ստացավ 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները...
Ապրիլյանի հանձնաժողովը «ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել». Սերժ Սարգսյանի դիրքորոշումն այսօր կհրապարակվի
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված...
Սերժ Սարգսյանը ապրիլի 16–ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին. նա պայման է դրել
Թեև տարակուսելի է, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ԱԺ հանձնաժողովը որոշել է նիստ անցկացնել, այնուամենայնիվ...
Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային ժողովի հանձնաժողով` լսումների
Մերի Հարությունյանը հավելել է, որ գրությունը քիչ առաջ են ստացել, և ՀՀ երրորդ նախագահին զեկուցելուց հետո, նրա որոշման մասին անպայման կտեղեկացնեն…
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 170 անգամ` արձակելով շուրջ 1300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում…
Զորացրված հրամանատարները կաշկանդված չեն իրականությունը ներկայացնելու. Լևոն Մնացականյանը՝ քառօրյայի մասին
Չգիտես ինչո՞ւ` ապրիլի արդեն երկրորդ կեսերից սկսվել է որոշակի մանիպուլյացիա...
Ամենաշատ