News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Երեւանի Հաղթանակի զբոսայգում մեկնարկել են Մեծ հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումները (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Անհայտ զինվորի հուշահամալիրին վաղ առավոտից այցելել են ու ծաղիկներ են խոնարհել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ այլ պաշտոնատար անձինք, պատգամավորներ:

Մեծ պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ Հանրապետության Նախագահը հարգանքի ու երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության եւ խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Սերժ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի, ՌԴ սահմանապահ ծառայության, պատվո պահակախմբի ստորաբաժանումների, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների եւ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հանդիսավոր քայլերթը:

Նախագահը եւ Հաղթանակի զբոսայգի այցելած պաշտոնյաները այս պահին մասնակցում են այս օրն ամեն տարի ավանդաբար մատուցվող զինվորական ճաշկերույթին: Սերժ Սարգսյանը ճաշել ու զրուցել հավաքված վետերանների հետ` նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ