News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Վախի հարց չկա, մենք որեւէ բանից չենք վախենում: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցին:

Նրա խոսքով, հարցն այն է, որ երկու պատգամավորերի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ նախաձեռնությանը կառավարության կողմից ձեւակերպման մեջ ասված է, որ դա կախված կլինի բանակցություններից, ՀՀ եւ ԼՂՀ միջեւ եւ նաեւ միջազգային հարթակում տեղի ունեցող զարգացումներից:

«Պետք է նկատի ունենանք, որ դրանք բավական նուրբ հարցեր են եւ այդպիսի հանկարծակի էմոցիոնալ քայլերով չի որոշվում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչի՞ց է վախենում Հայաստանի իշխանությունը, Նալբանդյանն արձագանքեց. «Վախի հարց չկա, մենք որեւէ բանից չենք վախենում: Դա ցույց է տալիս նաեւ, որ միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը եւ մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Դրա մասին են խոսում եռանախագահող երկրների նախագահների 5 հայտարարությունները: Դուք գիտեք, որ մինչ այսօր Ադրբեջանը խուսափում է հղում կատարել այդ 5 հայտարարություններին, իսկ դրանք միջազգային հանրության դիրքորոշումներն են ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ: Նաեւ կհիշեցնեմ, թե ԱՄՆ-ից, թե Ֆրանսիայից, թե ՌԴ-ից հստակ հնչեց, որ բանակցությունների գլխավոր հարցը ԼՂ ինքնորոշման նաեւ հարցն է, եւ այդ խնդիրը միշտ գտնվում է բանակցությունների կենտրոնում, եւ այդ բանակցությունների արդյունքում, իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ ապահովվի ԼՂ ինքնորոշման իրավունքի թե ճանաչումը, թե իրացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ