Արցախի եւ Հայաստանի իշխանություններն այսօր` մայիսի 9-ին, այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակին (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Բակո Սահակյանին ուղեկցում էին Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, վարչապետը, ԱԺ նախագահը, Պաշտպանության բանակի հրամանատարը, նախարարներ ու պատգամավորներ: Հայաստանից ներկա էին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախարարները, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բարձրաստիճան պաշտոնյաները նաեւ այցելեցին Շուշի:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











