News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանության բանակի 24-րդ տարեդարձի արարողություններն Արցախում սկսվեցին մայիսի 8-ին: Բակո Սահակյանը պետական բարձր պարգեւներ հանձնեց ապրիլյան պատերազմում արիություն դրսեւորած մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների եւ կամավորների:

«Արցախի հերոսի» կոչումը կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին շնորհվեց հետմահու: Սա Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչումն է, որը պատմության մեջ առաջին անգամ շնորհվեց կրտսեր սերժանտի:  Ոսկե  Արծվի շքանշանը ստացավ Ռոբերտի հայրը: Նրա 20-ամյա որդին բացառիկ արիություն էր դրսեւորել. հակառակորդի հետ անհավասար մարտում վաշտի հրամանատարի ու ծառայակիցների զոհվելուց հետո մինչեւ վերջ միայնակ շարունակել էր մարտը, ապա իր մոտ եղած վերջին նռնակով պայթեցրել իրեն ու հակառակորդի զինվորներին:

Իսկ արդեն այսօր՝ մայիսի 9-ին, Արցախի եւ Հայաստանի իշխանություններն այցելել են  Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակին: Հայաստանից միջոցառումներին մանսակցում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մարտական հենակետեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, զինծառայողների կենցաղային պայմաններին, մարտական հերթապահության իրականացման հետ կապված խնդրներին

Հայկական բանակը սպառազինության խնդիր այսօր չունի, զինվորի ոգին բարձր է, իսկ զիջումների մասին խոսք չկա՝  ասել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը: Արդյոք հնարավոր է լայնածավալ գործողությունների վերսկսում՝ գլխավոր հարցը, որն այսօր բոլորին է մտահոգում:  Նախարարը պատասխանել է՝ այս պահին լարվածության նվազման միտում կա

Երեւանում եռատոնի հիմնական միջոցառումներն ավանդույթի համաձայն անցկացվել են Հաղթանակի զբոսայգում եւ Եռաբլուրում: Վաղ առավոտից Հաղթանակի այգում էին Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ: Զոհերի հիշատակը հարգելուց հետո հյուրերը հետեւել են Հայաստանի զինված ուժերի, Ռուսաստանի սահմանապահ ծառայության, հայ կուրսանտների հանդիսավոր քայլերթին:  Սերժ Սարգսյանն այնուհետեւ մասնակցել է ամեն տարի ավանդաբար մատուցվող զինվորական ճաշին, զրուցել հավաքված վետերանների հետ: 

Նախագահն այսօր այցելել է նաեւ «Եռաբլուր» պանթեոն՝ ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախությանը զոհաբերած հայորդիների հիշատակին

Հաղթանակի զբոսայգի այցելած պաշտոնյաներին ու դեսպաններին ուղղված հարցերը գերազանցապես բանակի ու շփման գծի վերջին զարգացումների մասին էին: Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ լուծում կարող է ունենալ: Լրագրողների հարցը, թե այդ դեպքում ինչու է Ռուսաստանը շարունակում զինել իր ռազմավարական դաշնակցի դեմ ռազմական ագրեսիա սանձազերծող Ադրբեջանին, վրդովեցրեց դեսպանին:

Այս փուլում միջազգային հանրության մասնակցությամբ կարող են լինել հանդիպումներ, որոնք ուղղված կլինեն ապրիլյան իրադարձությունների կրկնությունը կանխելուն, հնարավոր է՝ նաեւ բանակցային գործընթացը վերսկսելու համար անհրաժեշտ մեխանիզմների ներդրմանը՝ ասել է Էդվարդ Նալբանդյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հնարավորությանը, արտգործնախարարը ասաց՝ դա նուրբ հարց է, էմոցիոնալ քայլերն անթույլատրելի են

Արդյոք Հայաստանն այս փուլում պետք է ճանաչի Արցախի անկախությունը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է՝ դրա ժամանակը չէ, Հայաստանը դրանով իրեն դուրս կմղի Մինսկի խմբի գործընթացից

Լրագրողներն առաջին անգամ հնարավորություն ունեցան լսելու  ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կարծիքը ապրիլյան պատերազմի վերհանած ցավոտ հարցերի վերաբերյալ: Ինչու են սահմանին հիմնականում զոհվում սոցիալապես անապահով խավի երեխաները: Նախարարը հարցը ոչ կոռեկտ համարեց: Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ իր որդիները նույնպես առաջնագծում եմ, բայց չասաց, թե ինչով են զբաղվում այնտեղ:

Լարված հանդիպում եւ տպավորիչ հաղթանակ Մոսկվայում: Խառը մենամարտերի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը մեծ առավելությամբ, հենց առաջին ռաունդում հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին: Ալբերտը հաղթանակից հետո բարձրացրել է Արցախի դրոշը եւ  իր նվաճումը նվիրել հայ զինվորներին ու դիրքապահներին

Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված ավանդական շքերթը: Առաջին անգամ ցուցադրվել է մեծ եւ միջին հեռահարության Ս-400 տեսակի նորագույն զենիթահրթիռային համակարգերը, որն իր հնարավորություններով եզակի է համարվում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ