News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի Իսակովի պողոտայում մայիսի 10-ին, ժամը 00.12-ի սահմանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված երկու երիտասադրները գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցից NEWS.am-ին տեղեկացրին, որ երիտասադներին վիրահատել են, այս պահին նրանց վիճակը բավարար է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 10-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լիոն» գազալցակայանի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Bora» մակնիշի 34 NL 167 (վարորդ՝ 33-ամյա Ռ. Խ.) եւ «Mercedes G500» մակնիշի 61 GG 661 համարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւորներ` 28-ամյա Հ. Խ.-ն, 28-ամյա Մ. Բ.-ն եւ 29-ամյա Ա. Բ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Mercedes G500»-ի վարորդին, որը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ժամը 01.10-ին մահացել է: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել նաեւ 1 ուղեւորի, որը մահացել է հոսպիտալացման ճանապարհին: Բժիշկները տուժածներ Հ. Խ.-ի եւ Մ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել է ծանր, իսկ Ա. Բ.-ինը՝ բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ