News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Շնող գյուղում մայիսի 10-ին տներից մեկում տեղի ունեցած հրդեհից մահացած 56-ամյա կնոջ դեպքով ձերբակալված կա: NEWS.am-ի տեղեկություններով, ձերբակալվածը կնոջ ազգականն է, որը փորձել է բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալ միայնակ ապրող, հոգեկան խնդիրներ ունեցող 56-ամյա Ս. Գ.-ի հետ, որից հետո հետքերը թաքցնելու համար հրկիզել է անկողինն ու ննջասենյակը:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը նշել էր, որ պարզվել է՝ տան հրդեհը բռնկվել է ննջասենյակում: Հոգեկան խնդիրներ ունեցող Ս. Գ.-ն տանն ապրում էր մենակ, ծնողները մահացել էին, եղբայրներից մեկը մահացել էր, իսկ մյուսն արտերկրում է: Իրեն էլ պարբերաբար հոգեբուժարան էին տանում, մի քիչ մնում էր, նորից վերադառնում էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 10-ին, ժամը 02.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում այրվել է տուն: Պարզվել է, որ Շնող գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում մասամբ այրվել է անկողին, իսկ մահճակալի վրա հայտնաբերվել է 56-ամյա Ս. Գ.-ի այրվածքներով դին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ