News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողների ծնողներն ուզում են իրենց որդիների բուժումը կազմակերպել արտասահմանում։ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ողնաշարից վիրավորված Արմանի եւ Ռուբենի համար հայ բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ, սակայն նրանց արդյունավետ վերականգնողական բուժումը, ծնողների կարծիքով, հնարավոր է միայն լավագույն եվրոպական կլինիկաներում։

Վերջերս Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել, որի համաձայն՝ վիրավոր զինծառայողները, որոնց չեն կարող օգնել տեղի բժիշկները, բուժում են ստանալու արտերկրում։ Ավելի ուշ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել էր, որ վիրավորներից ոչ մեկն այս պահին արտասահմանում բուժման կարիք չունի։ Դրանից անմիջապես հետո Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակում գրել էր, որ առնվազն 4 զինծառայող ծանր վիճակում է եւ նման բուժման կարիք ունի։

Այնուհետեւ Գերմանիայից Հայաստան ժամանած բժիշկ օրթոպեդ Մարտին Շվարցը, ինչպես նաեւ էսթետիկ վիրաբույժ եւ ուռուցքաբան Քրիստոֆ Յաշկեն Առողջապահության նախարարությունում մամուլի ասուլիսի ժամանակ ասել էին, որ հայ բժիշկներն անում են անհրաժեշտ ամեն ինչ, եւ հիմա վիրավորներից որեւէ մեկին այլ երկիր տեղափոխելու կարիք չկա։

Վիրավորված զինծառայողների ծնողները համաձայն չեն այս կարծիքին եւ մտադիր են, եթե Կառավարությունը չկատարի խոստումը եւ վիրավոր տղաների բուժումը Եվրոպայում չկազմակերպի, դա փորձեն անել ինքնուրույն՝ անհրաժեշտ միջոցներ հավաքելով։

«Էրեբունի» ԲԿ-ում բուժում ստացող վիրավոր զինծառայող Արման Լազգյանի հայրը՝ Միքայել Լազգյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր վիրաբուժական միջամտություններն արվել են բարձր մակարդակով, սակայն Հայաստանում վերականգնողական բուժումը դեռ այդքան էլ զարգացած չէ։

Ինչ վերաբերում է Գերմանիայից ժամանած բժիշկներին. Միքայել Լազգյանը խոսքով, նրանց կարծիքը լսելն առնվազն տարօրինակ է: «Դա նույնն է, թե ռազմական գործով խորհուրդ ստանալու համար դիմես հողագործին եւ նրա ասածը հաշվի առնես։ Իմ որդին ողնաշարի խնդիրներ ունի, ի՞նչ խորհուրդ պիտի տա ուռուցքաբանը»,- տարակուսում է Միքայել Լազգյանը։

Արմանի ծնողները խորհրդակցել են գերմանական որոշ բժշկական կենտրոնների հետ եւ պայմանավորվել Համբուրգի ակադեմիական կլինիկայի հետ, որը պատրաստ է ընդունել տղային եւ կազմակերպել նրա բուժումն ու վերականգնումը։

«Ինչու ենք որոշել նրան արտասահմա՞ն տանել։ Առաջին հերթին՝ մեր բժիշկների խորհրդով։ Երկրորդ հերթին՝ Արմանը, եթե չհաշվենք կերակրափողի եւ շնչափողի վիրահատությունը, որը կարող են եւ այստեղ անել, ողնաշարի խնդիր ունի, եւ նրան վերականգնողական բուժում է պետք, որը Հայաստանում զարգացած չէ նույնքան, ինչպես, օրինակ, Գերմանիայում»,- ասում է երիտասարդի հայրը։

Բժիշկները հիմա Արմանի վիճակը գնահատում են կայուն ծանր։ Նա ողնուղեղի եւ կրծքի շրջանում 2-րդ ողի ծանր վիրավորում է ստացել, վնասված է կերակրափողն ու շնչափողը։ Վերին եւ ստորին վերջույթների շարժողունակությունը սահմանափակ է, բայց բժիշկներն ասում են, որ վերջին շրջանում ձեռքերը շարժելու դրական տեղաշարժ է նկատվել։

Գերմանական կլինիկայի մասնագետները, որոնց հետ կապ է հաստատել Արմանի հայրը, ծանոթացել են հիվանդության պատմությանը եւ որոշել, որ առաջին հերթին պետք է բուժել նրա թոքերը, կերակրափողն ու շնչափողը, իսկ հետո կազմակերպել վերականգնումն ու ֆիզիոթերապիան, որոնք կարող են օգնել նրան հնարավորինս ինքնուրույն շարժվել։

Այդ բուժման համար 3-4 ամիս կպահանջվի, ինչպես նաեւ 100-120 հազար եվրո։ Գումարի վերջնական չափը հայտնի կլինի, երբ Արմանը տեղում կրկնակի զննում անցնի։

Արմանի ծնողները հույս ունեն հավաքել անհրաժեշտ գումարը, որպեսզի հնարավորինս արագ սկսեն բուժումը Գերմանիայում։ Մայիսի 9-ին Միքայել Լազգյանը սկսել է նամակներ գրել՝ հուսալով, որ մեր համաքաղաքացիները կարող են ինչ-որ բանով օգնել։

Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված 19-ամյա Ռուբեն Առաքելյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, նույնպես հույս ունի որդու բուժումը շարունակել եվրոպական երկրներից մեկում։ Հիմա հարազատները բանակցություններ են վարում մի քանի կլինիկաների հետ ու նրանցից պատասխան են սպասում։

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Յուրի Խաչատրյանն իր հերթին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ռուբենի ողնուղեղի վնասվածքը պարանոցի 4-րդ ողի մակարդակում է, ինչի հետեւանքով բոլոր 4 վերջույթներն անշարժացած են եւ նվազել է ստորին վերջույթների զգայունությունը: 

Անահիտ Մկրտչյանի խոսքով, «Էրեբունի» ԲԿ-ում բժիշկներն ամեն ինչ անում են իրենց որդու համար, իսկ բուժքույրերն անկեղծորեն եւ մայրաբար ուշադիր են նրա հանդեպ:  

Բայց նա նույնպես, Արմանի ծնողների նման, համոզված է, որ Եվրոպայում տղայի վիճակը բարելավելու ավելի լավ հնարավորություններ կլինեն, քանի որ այնտեղ ավելի մեծ փորձ ունեն ծանր վնասվածքներից հետո վերականգնողական բուժում կազմակերպելու գործում:

«Ես ուզում եմ, որ որդիս բուժվի՝ որքան հնարավոր է, որ կարողանա քայլել, շարժվել, ձեռքերը շարժել: Ես հավատում եմ հրաշքների», - ասում է Անահիտ Մկրտչյանը:

Արմանին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները.

HSBC բանկ.

AMD 006057517001

RUB 006057517103

EUR 006057517102

USD 006057517101

Ստացող՝ Արման  Լազգիյան

Ռուբենին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները.

ՎՏԲ բանկ. AMD 16041036866800

USD   16041036866801

EUR   16041036866802

RUR   16041036866803

Ստացող՝ Անահիտ Մկրտչյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ