News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անվտանգությունը պետք է առաջին տեղում լինի, բայց այնպես, որ կրթությունը չտուժի, պետք չէ պոպուլիզմի հետեւից ընկնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին: 

Նշենք, որ կառավարությունն առաջիկայում Ազգային ժողով կներկայացնի «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է բուհերում վերացնել տարկետման իրավունքը:

«Անվտանգությունը պետք է առաջին տեղում լինի, բայց այնպես, որ կրթությունը չտուժի, պետք չի պոպուլիզմի հետեւից ընկնել, զգացմունքային որոշում ներկայացնել, պետք է այս հարցը պաշտպանության, կրթության նախարարությունների հետ շատ լուրջ ուսումնասիրել, հետո միայն ընդունել: Հիմա Հենրիխ Մխիթարյանին բանակ տանե՞նք, Սերգեյ Սմբատյանը գնա՞ բանակ: Քանի՞ հոգու խնդիր է լուծում այս հարցը` հարյուր, երկու հարյուր, հազար... Պետք է խնդիրները ճիշտ ձեւակերպենք, եթե արդարության խնդիր ենք լուծում, այլ ձեւով պետք է լուծենք»:

Ըստ Շարմազանովի, եթե արդարություն են փորձում հաստատել, ապա պետք է բոլոր ոլորտներում այդպես լինի:

«Ո՞րն է խնդիրը, եթե ասում ենք՝ զինվորի կարիք կա, այլ բան է, եթե ասում ենք` արդարություն լինի, պետք է լինի բոլոր ոլորտներում, համապարփակ լուծում տրվի: Պետք է լուրջ քննարկվի հարցը պաշտպանության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ: Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի, սա այն օրենքը չէ, որ բոլոր 18 տարեկաներին ասենք`մարշ բանակ: Որ բոլոր 18 տարեկանները բանակ գնացին, բոլորը գնալու են առաջին գծո՞ւմ ծառայեն»:

Մինչ նախագիծը կներկայացնեն պատգամավորների դատին, Շարմազանովն արդեն մի քանի առաջարկ պատրաստել է, որոնցից մեկով առաջարկվում է բանակ զորակոչել գոնե առաջին կուրսն ավատելուց հետո:

Նշենք, որ ԱԺ փոխխոսնակը զինվորական ծառայություն չի անցել, ասում է՝ օրենքի շրջանակում է ազատվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ