News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 11-ին, իր արտահերթ նիստում ընդունել է «Հրազդան ցեմենտ»-ին տույժ-տուգանքներից ազատելու եւ ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը՝ 86 կողմ, 8 դեմ, 9 ձեռնպահ ձայներով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է ԱԺ-ն ընդունել է նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը՝ 104 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ ապրիլին օրինագիծն ընդունվել է առաջին երկու ընթերցումներով, բայց 3-րդ ընթերցման ժամանակ ընդդիմությանը հաջողվել է ձախողել քվեարկությունը: Օրինագիծն առաջարկում է գործարանի 935 մլն դրամի ընդհանուր հարկային պարտքերից դուրս գրել 510.1 մլն դրամի չափով տուգանքը:

Գործարանն այդ պարտքերը կուտակել էր նախկին սեփականատեր, ձեռներեց Միխայիլ Բաղդասարովի օրոք: Գործարանի ունեցվածքն ու բաժնետոմսերը գրավ են դրված «ՎՏԲ Արմենիա» բանկում, իսկ ձեռնարկության նկատմամբ սկսվել է սնանկ ճանաչելու գործընթաց:

Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ու արդյունաբերության համար կարեւորությոնը, նաեւԿոտայքի մարզի համար սոցիալական կարեւորությունը՝ (գործարանը ապահովում է 470 աշխատատեղ), մեկ տարի առաջ վարչապետի ղեկավարությամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել: Կառավարությունն առաջարկում է գործարանին ազատել պարտքերի ծանրաբեռնվածության մի մասից, որպեսզի վերջինը կարողանա ավելացնել արտադրությունը ու լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել:

Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ Բաղդաասարովին պետք է պատասխանատվության կանչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ