News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը «Անալիտիկ» կայքի խմբագրի դեմ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման գործի շրջանակում ցուցմունքներ կտա, եթե դա անհրաժեշտ լինի ավելի բարձր կանգնած հանցագործների բացահայտելու համար:

«Ես օգտակար կլինեմ քննությանը եւ հանդես կգամ ցուցմունքներով, երբ որ այդ ցուցմունքների անհրաժեշտությունն ուղղված կլինի ավելի բարձր կանգնած հանցագործների նկատմամբ: Կարծում եմ՝ առաջիկա օրերին անշուշտ կլինի դա»,- այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տիգրան Ուրիխանյանը:

Ըստ նրա, սա իր քաղաքական գործունեության դեմ պատվիրատուների ձեռքի գործն է: «Ինձ համար շատ պարզ է լրատվական դաշտում բոլոր գործիչների, բոլոր գործողների վերաբերյալ ունեմ պարզ ու շիտակ պատկերացում: Եթե տեղի է ունենում չար ու հակաօրինական երեւույթ, արագ կազմում եմ եզրակացություններ՝ ում է ձեռնտու, ով կարող է լինել պատվիրատու եւ ինչ կեղտոտ խաղեր են իրականացնում ավազանում վխտացող շնաձկները»,-ասաց Ուրիխանյանը:

Հարցին, թե ինչու ցուցմունք չի տալիս այդ գործով կալանավորվածների դեմ, պատգամավորն արձագանքեց. «Շահարկումները, թե իբրեւ կանանց ճաղավանդակների ներքո իմ թողտվությամբ կամ իմ դրդմամբ տեղավորեցին: Որպեսզի չշահարկեն, որ եթե հանցագործը ունի մանկահասակ երեխա, նրա հանդեպ օրենքը պիտի այլ կերպ վարվի, իսկ երեխա չունեցողի հանդեպ այլ կերպ, ես զերծ մնացի ցուցմունքներից: Նաեւ այն պարզ պատճառով, որ վստահ եմ՝ գլխավոր իրականացնողը եւ առավել եւս նրա դրդմամբ մեխանիկական գործողություն իրականացնողը ընդամենը մանր ձկներ են այն ավազանում, որտեղ խոշոր շնաձկներ կան: Այդ իսկ պատճառով զերծ եմ մնում միջիշխանական բախումների, դրանց համար թողտվության եւ երաշխավորության մթնոլորտ ապահովողների, ֆինանսավորողների, պատվեր տվողների համար ազատ հնարավորություներ ստեղծելուց, որ իրար գզեն»,-ընդգծեց Ուրիխանյանը:

Պատգամավորը նշեց, թե այն մարդը չէ, ումից կարող են շորթել. «Ես այն մարդը չեմ ում կարելի է փորձել շորթել, ում կենսագրության մեջ անհասկանալի կամ իբրեւ թե մութ դրվագներ կան: Այն մարդը չեմ ում կարելի է դրանով վախեցնել, ենթարկել շանտաժի: Հետեւաբար այո, այն մարդիկ, որոնք չեն վախենում իրենց կենսագրության մեջ ինչ որ դրվագների բացահայտումից, պիտի դիմեն իրավապահներին»:

NEWS.am-ի հարցին, թե եթե դրանք սուտ տեղեկություններ էին ու արատավորում էին իր բարի համբավը, ինչու չփորձեց դրանք տպագրվելուց հետո դիմել դատարան, այլ այս ճանապարհով փորձեց պատժել նրանց, Ուրիխանյանը պատասխանեց. «Քաղաքացիական վեճերը լուծվում են քաղաքացիական հայցերով դատարանում, իսկ քրեական հանցագործությունը ենթադրում է քրեական պատիժ: Ես չեմ ընտրողը, օրենքն է այդ պահանջում: Շորթումը քրեական հանցագործություն է եւ դրանով զբաղվում են ուժային իրավապահ մարմինները, իսկ շորթման փորձը քրեական հարթության մեջ է: Դատարան դիմում ես, երբ որ անհիմն վարկաբեկում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ