ՀՀ խորհրդարանում մայիսի 11-ին սկսվել է մաքսանենգությունն ապաքրեականացնող նախագծի քննարկումը։
«Հարկերի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կից օրինագծերի հետ ներկայացրել է ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։
Օրինագիծն առաջարկում է չեղարկել սխալ կամ թերի կազմած մաքսային հայտարարագրի համար նախատեսված քրեական պատիժը։ Դրա փոխարեն սուբյեկտներին կներկայացվի նրանց պարտավորությունների ճիշտ հաշվարկը եւ չվճարված գումարը՝ տուգանքներով եւ տույժերով։
Եթե նրանք վճարեն՝ հատուցելով պետության վնասը, հարցն ամբողջությամբ կփակվի։ Վճարելուց հրաժարվելու դեպքում կկիրառվի ՔՕ 205-րդ հոդվածը (հարկերից խուսափում)։
Ամեն դեպքում մեղմացումները չեն վերաբերում թմրանյութերի ու ռադիոակտիվ նյութերի, զենքի եւ թույլատրելի սահմանը գերազանցող կանխիկ գումարի տեղափոխությանը