News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում, մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 12-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +12+14, իսկ վաղը ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +12+16,

Կոտայքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +12+16,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +12+16,

Լոռիում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +16+20,

Տավուշում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +18+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +12+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +19+22,

Արարատում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +22+24,

Արմավիրում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +22+24,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը` +12+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +22+24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +21+24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +16+20։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ