News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ մայիսի 11-ին, երթ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի: Թուրքիայի խորհրդարանում նրա դեմ իրականացված հարձակման դեպքն անուշադրության չմատնելու պահանջով մի քանի տասնյակ քաղաքացիներ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ նամակ են հանձնել:

Քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակ հասան Հանրապետության հրապարակից՝ քայլերթով: Նրանք պահել էին «Մենք բոլորս Կարո ենք», «Մենք՝ հայերս, հպարտանում ու սիրում ենք քեզ, Կարո Փայլան» գրությամբ պաստառներ:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ՄԱԿ-ից պահանջում են դատապարտել Թուրքիային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք ցույց տալու համար եւ տարբեր երկրների ներկայացուցիչներից բաղկացած հանձնախմբով զբաղվել Կարո Փայլանի դեպքի հետաքննությամբ:

Ակցիայի մասնակիցների նամակը ստանալու եկավ գրասենյակից իջավ անվտանգության աշխատակիցներից մեկը, ինչը դժգոհություն առաջացրեց նրանց մոտ, նրանք հրաժարվեցին նամակը տալ աշխատակցին: Երկրորդ անգամ նամակը ստանալու եկավ գրասենյակի անվտանգության պետը, քաղաքացիները համաձայնեցին նրան հանձնել նամակը, ըստ իրենց, չհասկանալով, որ նա անվտանգության աշխատակից է:

«Մեզ արհամարհում են, քանի որ համապատասխան բաժնից մարդ չեն ուղարկում մեր նամակը: Մեր նամակը ընդունեցին էթիկայի կանոնների խիստ խախտմամբ եւ դրանով ցույց տվեցին մեր նկատմամբ՝ այդպիսով ցույց տալով իրենց վերաբերմունքը մեր նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց կազմակերպիչներից Մարկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենք դիմելու են ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ բողոքելու նման վերաբերմունքի դեմ: 

Նշենք, որ ակցիային մասնակցում էր նաեւ Երեւանի Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:  

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդերին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու օրինագծի քննարկումների ժամանակ իշխող կուսակցության պատգամավորները 3 օր շարունակ հարձակվել են քուրդ պատգամավորների վրա եւ ծեծկռտուք սարքել։ Իսկ մայիսի 3-ին իշխող կուսակցության անդամների գլխավոր թիրախը եղել է Կարո Փայլանը:

Ավելի ուշ Կարո Փայլանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կանխամտածված իրեն թիրախ են ընտրել ծեծկռտուքի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ