News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների համար այլեւս չի գործի բանակից տարկետման իրավունքը։ Այս մասին ասել է երկրի խորհրդարանի գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ, Ադրբեջանի ԳԱԱ փոխնախագահ Իսա Հաբիբբեյլին, փոխանցում է Trend-ը։

Մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների համար բանակից տարկետման իրավունք ստանալու մասին կետը հանվել է «Գիտության մասին» օրինագծից։

Հաբիբբեյլիի խոսքով՝ որոշումը կայացվել է Ղարաբաղի զորքերի հետ շփման գծում լարվածության աճի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ