News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի սկսվելուց հետո  47-ամյա փոխգնդապետ Գեւորգ Ազոյանն ու իր ընկերները, որոնց հետ նա կռվել էր դեռեւս ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, որպես կամավորականներ մեկնել են առաջնագիծ։ Ապրիլի 4-ին Թալիշ գյուղում մի խումբ մարդկանց վրա վրա գրոհած անօդաչու սարքը նրա ընկերներից  9-ի կյանքը խլեց, ինքը` Գեւորգը հիվանդանոցում հայտնվեց:  

Շատերը կարծում էին, թե իրենց գլխավերեւում սովորական անօդաչու սարք է պտտվում, որը լուսանկարներ է անում, այդ պատճառով դրա ընկնելուց հետո պայթյունը եւ դրան հետեւած հրդեհը շատերի համար անսպասելի էին: Տղաներից մի քանիսը տեղում մահացան: Մյուսները մահացան հիվանդանոցի ճանապարհին կամ էլ արդեն հիվանդանոցում: Գեւորգին այրվածքներով հասցրեցին Ստեփանակերտի բուժկենտրոն, որտեղից հետագայում տեղափոխեցին Երեւան: 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխգնդապետը պատմել է, որ կռվում է 90-ականներից, սակայն առաջին անգամ է վիրավորվել: Արդեն մեկ ամսից ավելի է` նա  բուժում է ստանում երեւանյան Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության գիտական կենտրոնում եւ հույս ունի, որ արագ ապաքինվելով կվերադառնա դիրքեր:

«Երբ 100 տոկոսով առողջանամ, անպայման կվերադառնամ այնտեղ:  Իմ ընկերներն այնտեղ են եւ մենք անպայման պիտի զինվորների կողքին լինենք», - ասել է Գեւորգը: 

Առայժմ վաղ է խոսել 100 տոկոսանոց ապաքինման մասին, սակայն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կլինիկայի այրվածքային բաժանմունքի ղեկավար Կարինե Բաբայանը նշել է, որ Գեւորգի գործերը վատ չեն: Ընդունվելիս նա մարմնի մակերեւույթի 35 տոկոսի այրվածքներ է ունեցել, իսկ եթե հաշվենք նաեւ շնչուղիների այրվածքները` 40 տոկոսի: Նա նաեւ բեկորային վնասվածքներ ուներ թիկունքի, հետույքի եւ ստորին վերջույթների հատվածում:  Գեւորգը 12 օր պառկել է վերակենդանացման բաժանմունքում եւ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար. այրվածքներից եւ բեկորային վնասվածքներից բացի, նա նաեւ ուղեկցող հիվանդություններ է ունեցել: Բուժման ընթացքում նրա ձախ ոտքին աուտոդերմոպլաստիկա է իրականացվել` մաշկի փոխպատվաստում:   

Այսօր Գեւորգն առաջին անգամ փորձել է անկողնուց վեր կենալ, վաղը կփորձի քայլել. հատուկ հենակները արդեն նրա հիվանդասենյակում են: Բացառված չէ, որ արդեն հաջորդ շաբաթ Գեւորգին դուրս գրեն, ճիշտ է, առաջիկա տարվա ընթացքում նա ստիպված կլինի շարունակել աշխատել կինեզիթերապեւտի հետ, ֆիզիոթերապիայի կուրսեր անցնել եւ վերականգնվել վնասվածքներից հետո:

Գեւորգի հարեւան հիվանդասենյակում, իմիջիայլոց, պառկած է Արսեն Առաքելյանը, որը նույն օրը վիրավորվել է Թալիշում: Նրանք 12 օր միասին են պառկել վերակենդանացման բաժանմունքում, սակայն ծանոթանալ կարողացել են միայն այն բանից հետո, երբ տեղափոխվել են հիվանդասենյակներ: 

«Հուսով եմ, մենք լավ ընկերներ կդառնանք», - ասել է Գեւորգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ