News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանի Աղթամար կղզում անցկացված պատարագը հանգիստ չի տալիս թուրք ազգայնականներին, որոնց սարսափահար հայտարարությունները լսելիս, կարելի է կարծել, թե ուր որ է Արեւմտյան Հայաստանը շուտով կմիանա Հայաստանի հանրապետությանը:  Նման խոսակցությունների նախաձեռնողը «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին է, ով հայտարարել է, թե իր կուսակցության 40 նահանգային ղեկավարների հետ պատրաստվում է հոկտեմբերի 1-ից սկսվող խորհրդարանական աշխատանքները սկսել 10-րդ դարում Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի մայր տաճարում նամազ անելով, ի հակադրություն Աղթամարի Ս. Խաչում իրականացված պատարագի:

Դեւլեթ Բահչելիի այս նախաձեռնությանն անմիջապես արձագանքեց Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարը` նշելով, թե Բահչելին կարող է անհատապես նամազ իրականացնել ցանկացած մաքուր հաստատության մեջ, սակայն կուսակցության դեմքով եւ զանգվածային բնույթ կրող կրոնական միջոցառումը հակասում է Թուրքիայի Սահմանադրությանն ու կուսակցությունների մասին օրենքին:

Թուրք նախարարի այս խոսքին արձագանքեցին  ազգայնական կուսակցության նահանգային կառույցների մի շարք ղեկավարներ, որոնց հայտարարությունների մեջ գերակշռում է այն քննադատությունը, թե ինչո՞ւ նախարարը թույլ տվել հայկական համայնք չունեցող Վանում իրականացնել պատարագ, կամ հունական համայնք չունեցող Տրապիզոնում թույլատրել պատարագ մատուցել Սումելայի վանքում: Օրինակ` Մերսինից ընտրված «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Աքիֆ Աքքուշը հարց է ուղղել թուրքական իշխանություններին, թե ո՞ւմ համար են բացվում հայկական եկեղեցիները, եւ քանի հոգի են կազմում այն անձինք, ովքեր աում են, թե իրենք քրիստոնյա են եւ պատարագ անցկացնելու տեղ չունեն:

Իսկ, ահա, Մանսիայից ընտրված ազգայնական պատգամավոր Էրքան Աքչայը պնդում է, թե Սումելայի վանքում պատարագի անցկացումը` ազդանշան էր հունական Պոնտոսի պետությանը:  «Աղթամարի եկեղեցու պատարագը` մեր երկրի արեւելքում ստեղծվող հայկական կառույցով ցույց տվեց Հայաստանի նպատակակետերը»,-նշել է ազգայնական պատգամավոր Էրքան Աքչայը:

Թուրք ազգայնականների վախը հայերի կամ Հայաստանի նկատմամբ, նրանց կողմից արած հայտարարությունների կամ միջոցառումների միջոցով է արտահայտվում: Օրինակ` այս տարի ամերիկահայ լեռնագնացների կողմից Արարատի լեռան գագաթին հայկական դրոշների պարզումից հետո թուրք ազգայնականները սարսափած բարձրացան Արարատի գագաթ եւ պաստառներ պարզեցին, որոնցով «ոչ» էին ասում Արարատի գագաթին հայկական դրոշներ բարձրացնողներին: Կամ, նախորդ տարի, երբ ստորագրվել էր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները, Դեւլեթ Բահչելին դիմել էր Էրդողանին եւ հայտարարել, որ ստեղծվելիք պատմական հանձնաժողովում քննարկման առարկա է դառնալու Արարատի Հայաստանին պատկանել-չպատկանելու, Թուրքիայի արեւելքը Արեւմտյան Հայաստան լինել-չլինելու հարցերը:

Հայկական Անիի մայր տաճարում թուրք ազգայնականների կողմից նամազ անցկացնելը եւս վկայում է նրանց վախի մասին` կորցնել այն հողերը, որոնք ձեռք են բերել 1,5 միլիոն անմեղ հայերի ցեղասպանելով:

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ