News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինն այսօր՝ մայիսի 12-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նորաշեն 2007» շինարարական  ընկերության կողմից խաբված բնակիչների ձեռքից խլել է Հերմինե Նաղդալյանի պատկերով պաստառը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Դավիթ Բեգլարյանը մոտեցել է բնակիչներին եւ ասել՝ «ձեզ հետ ինչ ենք պայմանավորվել, հավաքեք այս ամեն ինչը, էդ էշությանը երբ եք վերջ տալու» եւ խլել է պաստառը, սակայն, բնակիչներից մեկը հասել է նրա հետեւից եւ հետ վերցրել այն:

«Իրանց թվում է՝ իրանց անունները պլակատը գողանալով կմաքրեն, էդ մի բանն է մնացել մեր փողով առած, էդ էլ է գողանում: Մի շաբաթ առաջ Դավիթ Բեգլարյանը խոստացավ մեզ 3 բնակարան տալ, բայց խոստումը չկատարեց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է բնակիչներից Արուսյակ Վանյանը:

Նշենք, որ «Նորաշեն 2007» շինարարական  ընկերության կողմից խաբված բնակիչներն այս պահին սպառնում են փողոցը փակել, եթե վարչապետի հետ չհանդիպեն:

«Նորաշեն 2007» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ քաղաքացիներ,  պնդում են, որ իրենք տուժել են ԱԺ փոխնախագահ Հերմնե Նաղդալյանի գործունեության արդյունքում: Նրանց խոսքով՝ Հերմինե Նաղդալյանն ու նրա ամուսինը  բարձր տոկոսով գումարներ  են տվել եւ կառուցվող շենքում իրենց բնակարանները գրավադրել: 

«Դատարանը փոխանակ իրենց պատժելու, մեր իրավունքներն է ոտնահարում, նրանց արդարացնում: Թալանչի Հերմինե Նաղդալյանը, Արտակ Առաքելյանը, Արտաշես Մելիքյանը, Դավիթ Բեգլարյանը իրագործում են իրենց թալանը ու նրանց ոչ ոք չի պատժում: Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանը կառուցողների՝ Արմեն Թադևոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի հետ, հանցավոր համաձայնության է եկել, 300 000 դոլար տոկոսով փող է տվել, որպես երաշխիք մեր բնակարանները գրավ են վերցրել»,-ասում են բնակիչները: 

Նրանց խոսքով՝ 2008թ. իրենք պայմանագիր են կնքել «Նորաշեն 2007» ընկերության հետ` նորակառույց շենքում բնակարաններ գնելու համար, գումարը վճարել են, սակայ  2009թ. իմացել են, որ իրենց  բնակարանները «Նորաշեն 2007» ընկերությունը գրավի տակ է դրել եւ դրանց դիմաց խոշոր պարտքեր վերցրել, ավելի ուշ սնանկ է ճանաչվել եւ իրենց բնակարանները անցել են պարտատերերին, այդ թվում՝ Հերմինե Նաղդալյանի ընտանիքին:

«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը իր գործունեությունը սկսել է 2007 թ., Երևանում 3 շինություն է կառուցել՝ Գեւորգ Չաուշի 37, Գեւորգ Չաուշի 14/3 եւ Բաբաջանյան 25/1 հասցեներում, որոնք կիսատ են մնացել։

Տպել
Ամենաշատ