News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը եւ ներկայացված առաջարկները հիմնականում համահունչ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի սկզբին հնչեցրած դիրքորոշումներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագհների այսօր տարածած հայտարարությանը:

«Ծանոթացել եմ համանախագահների հայտարարությանն ու առաջարկությանը՝ կապված Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հետ: Իհարկե, պաշտոնապես Հայաստանն իր դիրքորոշումը կարտահայտի, բայց մինչ այդ ուզում եմ ասել, որ ուսումնասիրելով այդ հայտարարության բառապաշարն ու արտահայտած մտքերը, դրանք շատ դրական եմ գնահատում»,-ասել է Շարմազանովը:

Նրա խոսքով, համանախագահների բառապաշարը եւ մտքերը հիշեցնում են ապրիլի սկզբին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեսիջները: «Նրանք խոսում են հրադադարի ռեժիմի ամրապնդման, վստահության միջոցներ ձեռքբերելու ուղիներ փնտրելու, բանակցային գործընթացը վերականգնելու մասին: Սա այն բառապաշարն է եւ մեսիջներն են, որոնց մասին խոսել է Սերժ Սարգսյանը, ինչը նշանակում է ՀՀ նախագահի մեսիջները ըմբռնում են գտել համանախագահների կողմից»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

«Երկրորդ՝ այն գործիչների ու վերլուծաբանների հայտարարությունները, որոնք հոռետեսորեն էին մոտենում Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ նշելով, թե նա կոշտացրել է իր դիրքորոշումը, եւ դա ընկալում չի գտնի միջազգային միջնորդների կողմից, հօդս ցնդեցին: Սերժ Սարգսյանի հստակ դիրքորոշումների արդյունքում Մինսկի խմբի համանախագահներն անում են առաջարկներ, որոնք բառացիորեն հիշեցնում են Սերժ Սարգսյանի դիրքորոշումները»,-ընդգծեց Շարմազանովը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂ բանակցային գործընթացի վերսկսման համար Սերժ Սարգսյանը անհրաժեշտ է համարել երեք կարեւոր քայլ. առաջինը՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկրորդը՝ հասցեական հայտարարություններ եւ երրորդը՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ