Մարտունակ հայկական բանակն ամեն օր հրամանի է սպասում Ադրբեջանի եւ ԼՂՀ զինված ուժերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տարածքները հետ բերելու եւ ազատագրելու համար։ Այս մասին մայիսի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» կազմակերպության նախագահ Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքով՝ հակառակորդն այսօր ինքն է մատնանշում տալիս ստեղծված իրավիճակից ելքը։ «Պարզ է, որ հայ ժողովրդին մեկ ելք է մնում՝ հակառակորդին ծնկի բերել։ Այդ պլանն իրականացնելու համար համընդհանուր զորահավաք է պետք։ Դա տեղի չի ունենաում ներկայիս քաղաքական ղեկավարության պատճառով»,- նշել է Սեֆիլյանը։