News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երբ մենք խոսում ենք մենաշնորհի առաջացման մասին, ապա պետք է քաջ գիտակցենք, որ եթե շուկայի մուտքը լինի բաց, մրցակցային միջավայրը կարող է ձեւավորվել շատ արագ: Այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարին, նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե ստացվում է, որ որոշ շուկաների մուտքը մինչ այժմ փա՞կ էր եւ պետք է բացվի՞, մասնավորապես նաեւ շաքարի ներկրման շուկայում, նախարարն արձագանքեց. «Շաքարի ներկրման մասով Էկոնոմիկայի նախարարությունը չունի ուսումնասիրություններ: Երբ մենք կուսումնասիրենք շաքարի մուտքը եւ շուկան, այդ ժամանակ էլ կկարողանամ գնահատական տալ: Հիմա օրինակ, քանի՞ սուպերմարկետ կամ հիպերմարկետ ունենք Երեւանում: Այդտեղ բոլորը մեկ գնորդի՞ց են ձեռք բերում շաքարավազը: Հիմա ես որպես լրագրողներ ձեզ խնդրում եմ օգնել ինձ, բոլորը մեկ գնորդի՞ց են ձեռք բերում, թե՞ կարող են ներմուծել եւ եթե կարող են ներմուծել, ապա ի՞նչ խոչընդոտների առջեւ կարող են կանգնել»:

Նրա խոսքով, այս պահին առանձին շուկաների ուսումնասիրության լիազորություն Էկոնոմիկայի նախարարությունը չունի:

«Նոր սահմանադրության կարգավորումները նոր հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն է պահանջում: Իսկ դա նշանակում է, որ լիազոր մարմինները պարտավոր են գործել այդ ուղղությամբ: Նոր սահմանադրւթյան մեջ գրվում է, որ մենաշնորհն արգելվում է, ցանկացած մենաշնորհ պետք է սահմանվի միայն օրենքով, այդ թվում կարգավորման ամբողջ սխեման»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականին՝ մենաշնորհների դեմ պայքարի հետ կապված, նախարարն ասաց. «Կստանամ հանձնարարականը գրավոր եւ կհրավիրեմ ասուլիս հանձնարարականի կատարման մասով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ