News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Նեւադայում հաջողությամբ փորձարկվել է հեռանկարային տրանսպորտային  Hyperloop համակարգը, հայտնում է Reuters-ը: Էլեկտրամագնիսներով կառավարվող կցասայլակը, որն ավտոմեքենայի չափեր ունի, ժամում   160 կմ արագություն է զարգացրել, հայտնում է  Lenta-ն:  

Կցասայլակը բաց է թողնվել ռելսային ուղու վրա, հետո դրան թափ են հաղորդել` միացնելով էլեկտրամագնիսները: 

Այս տարի նախատեսված է մշակել շարժումը լեւիտացիայի ռեժիմում: Այդ նպատակով Լաս Վեգասի շրջանում փորձարկման տարածքում արդեն խողովակաշարեր են տեղադրվել: 

Hyperloop նախագծի վրա աշխատում է SpaceX, PayPal եւ Tesla Motors ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի խումբը:  

Նախագծի շրջանակում նախատեսված է խողովակաշարային տրանսպորտային համակարգ ստեղծել Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիսկոյի միջեւ:   600 կմ հեռավորությունը գնացքը պիտի անցնի բարձր նոսրության պայմաններում` ժամում մոտ   1,2 հազար կմ արագությամբ:

Աշխատանքների արժեքի ստորին սահմանը գնահատվում է  7,5 մլրդ դոլար: Նախատեսված է համակարգի շինարարությունը սկսել   2016-ին,  2018-ին այն պիտի ավարտվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ