News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում, մայիսի 13-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 5-7 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 13-ի երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +12+14, իսկ վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,

Կոտայքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+23,

Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +22+25,

Արարատում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +24+27,

Արմավիրում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +24+27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը` +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +24+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +18+23,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +20+24։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ