Եթե վիրավորված զինծառայողների ծնողները ցանկանան իրենց երեխաներին բուժման նպատակով արտասահման ուղարկել, Առողջապահության նախարարությունը կօգնի նրանց: Այս մասին մայիսի 12-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Վիրավորված զինծառայողների՝ Ռուբենի ու Արմանի ծնողները ամեն դեպքում երեխաներին արտասահման տեղափոխելու ցանկություն են հայտնել: Մենք պատրաստ ենք ամբողջությամբ կազմակերպել տեղափոխությունը»,- հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով, Կառավարությունը պատրաստ կլինի օգնել մեթոդաբանությամբ ու բարերարների որոնումով: Պետությունը ֆինանսավորում է վիրավորվածների բուժումն արտասահմանում այն դեպքում, եթե Հայաստանում բուժման կամ վիրահատության անհրաժեշտ տեսակը գոյություն չունի:
«Ամեն դեպքում մենք մի կողմ չենք քաշվի ու չենք ասի՝ «Եթե որոշել եք ՝ գնացեք»: Բայց երեկ մենք եւ բժիշկները ծնողներին բացատրեցինք իրավիճակը: Հիվանդներին տեղափոխելը ծայրաստիճան բարդ է, եթե նրանք ունեն պառկելախոցեր, բարձր ջերմություն ու կախում արհեստական շնչառության ապարատից: Նրանք րոպեում 4-5 լ թթվածին են օգտագործում:
Ինչ վերաբերում է Ռուբենին, ապա նա նաեւ ողնաշարային շոկ ոնի: Եվ որքան շատ ժամանակ անցնի ստացված վնասվածքից՝ այդքան այդ շոկը կթուլանա, իսկ հաջող վիրահատության հավանականությունը՝ կբարձրանա:
Ես ինքս եմ խոսել Համբուրգի կլինիկայի հետ, որը ծնողներն են ընտրել: Այդ բանակցություններում եւ մենք են ներգրավված, եւ՛ Գերմանիայում մեր դեսպան Աշոտ Սմբատյանը: Եթե պետք լինի ՝ մենք այնտեղից նաեւ մասնագետ կհրավիրենք, որպեսզի վիրավորվածներին այնտեղ չտանենք»,- հայտնել է նախարարը:




























