Այսօր Հայաստանն ունի թե՛ մարդկային, թե՛ ռազմական ռեսուրս Ադրբեջանին մի քանի օրում ծնկի բերելու համար, սա փաստ է: Այս մասին մայիսի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Շուշիի ազատամարտիկների առանձնակի գումարտակի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Սեֆիլյանը:

Ռազմական հաավասարակշռությունը, նրա խոսքով, խախտվել է ոչ թե «Սմերչ» եւ «ՏՕԿ 1» համակարգերի, այլ ու իսրայելական արտադրության անօդաչուների եւ հակատանկային հրթիռների շնորհիվ: Այս հանգամանքը հայկական կողմին ստիպում է առաջնորդվել պատերազմ վարելու նոր մարտավարությամբ: Եթե մենք մոտակա օրերին չփոխենք մեր մարտավարությունը, ապա ավելի ծանր հարված կստանանք: Վստահ եմ, որ ապրիլի 2,3, 4–ին հակառակորդի արած քայլը ընդամենը «ատամն է», որը նրանք մեզ ցույց տվեցին»,- նշել է Սեֆիլյանը: Իհարկե շարունակեց նա, այդ ամենն արվում է քաղաքական նպատակներով: «Միակ որոշումը առաջ գնալն է ու հակառակորդին ստիպել, որ նահանջի: Նման պատմական հնարավորություն մենք այլեւս չենք ունենա: Թող ոչ ոք չկարծի, թե Ադրբեջանը նույնիսկ որակյալ սպառազինության տեսակետից առավելություններով հանդերձ՝ մեզնից ուժեղ է», -- շեշտել է Ժիրայր Սեֆիլյանը: